Հայոց լեզու, 7-րդ դասարան

1.Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա: Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

2.Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի: Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց. -Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. — Հա՜,դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց. -Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը։

3.Ըստ տրված հետևության՝ պատմի՛ր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն:

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի։

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:

…………………., այլապես…………….:

Ոչ թե…………., այլ…………………….:

……………….., այլ ոչ թե………………:

08.05.24

1.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

ավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի: Սրա հիման վրա կլինի հիմքը: Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ: Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին: Ի՞նչ բան է հրաբուխը: Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները: Հեռախոսը դա շքեղություն չէ: Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր: Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

3.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով: Դաք չափազանցացնում եք վտանգը: Խոսքը գնում է նրա մասին: Հաճելի տեսք չի թողնում: Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը: Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:

Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր: Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

4.Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն): Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: