Ճամբարականների հետ միասին որոշեցինք մեկ օր էլ շրջել Մալաթիա-Սեբաստիա համայնքի այգիներում, ծանոթանալ հին ու նոր արձանների պատմությանը։ Ճամբարականները ծանոթացան Տերյանի արձանին, Շիրազի արձանին, եղանք Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Իսկ ճամփորդությունը ամփոփեցինք կինոդիտմամբ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնում։